ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով. պատճառներն անհայտ են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով. պատճառներն անհայտ են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է օդանավակայանում, այնուհետ հետ ուղարկվել Հայաստան»,- ասաց Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` Նազարյանն առաջին անգամ չէր Կատարում: Նա այդ երկրում եղել է նաև 2018 թվականին:

  • Կիսվել: