շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի թիմին

Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025 թվականի Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի խաղում ընդունել էր Չեռնոգորիայի թիմին ու պարտվեց նվազագույն հաշվով:

Աբովյանում կայացած խաղում հյուրերը հաղթական գոլը խփեցին 85-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1-2 հաշվով տնային պարտություն էր կրել ալբանացիներից։ Հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, իսկ Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի գործողությունները ղեկավարում էր Տիրան Ղազարյանը:

Որակավորման փուլի E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ռումինիայի և Ֆինլանդիայի Մ21 հավաքականները: Հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և կհյուրընկալվի Ռումինիայի Մ21 հավաքականին:

  • Կիսվել: