կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի Մ-17 թիմի կազմը՝ Իռլանդիայի, Շվեյցարիայի եւ Իսլանդիայի դեմ

Հայաստանի Մ-17 թիմի կազմը՝ Իռլանդիայի, Շվեյցարիայի եւ Իսլանդիայի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Իռլանդիա, որտեղ կմասնակցի ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարին:

Հայաստանի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ մրցելով Իռլանդիայի հետ, հոկտեմբերի 14-ին ուժերը կչափի Շվեյցարիայի, հոկտեմբերի 17-ին՝ Իսլանդիայի թիմերի հետ: 
Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով – «Ակադեմիա»
Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ-07»
Արթուր Պետրոսյան – «Փյունիկ-08»

Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ-07»
Արամ Ահարոնյան – «Փյունիկ-07»
Սերգեյ Հարությունյան – «Փյունիկ-07»
Անդրանիկ Հակոբյան – «Փյունիկ-07»
Մայիս Խաչատրյան – «Փյունիկ-07»
Հենզել Բաղոյան – «Սևաստոպոլ-2» (Ռուսաստան)
Հարություն Մուսիկյան – «Լաֆնից» (Ավստրիա)

Կիսապաշտպաններ 
Վահե Կարապետյան – «Փյունիկ-07»
Մարտին Գալստյան – «Փյունիկ-07»
Սեդրակ Մովսիսյան – «Փյունիկ-07»
Արթուր Մկրտչյան – «Ալաշկերտ-2»
Դավիթ Հարությունյան – «Ուրարտու-2»
Ալեքս Գալստյան – «Արարատ-Արմենիա-2»
Գագիկ Մելոյան – «Ակադեմիա»
Անրի Մինասով-Կասպարյան – «Վասկես Յուվենիլ-2» (Իսպանիա)
Գարի Գրիգորյան – «Վիրջինիա Ակադեմիա» (ԱՄՆ)

Հարձակվողներ
Էմիլ Պապիկյան – «Շիրակ-2»
Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)

  • Կիսվել: