ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի հրաձգության հավաքականը ուսհավաք կանցկացնի Գյումրիում

Հայաստանի հրաձգության հավաքականը ուսհավաք կանցկացնի Գյումրիում

այաստանի հրաձգության հավաքականը պատրաստվում է ուսումնամարզական հավաք անցկացնել Գյումրիի վերակառուցված մարզահամալիրում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: 

«Նպատակ ունենք հունիսի 15–29–ը հավաք անցկացնել Գյումրիում, որտեղ հնարավոր է բարելավել մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը, վարպետությունը, հոգեբանական, կամային որակները։ Մասնակիցները տեղում են սնվում ու գիշերում, էլ չասեմ, որ գյումրվա հումորով, բառ ու բանով հարուստ և հյուրասեր աշխատակիցներից ճառագող ջերմությունը ավելի հաճելի է դարձնում մարզիկների առօրյան։

Մենք ձեռքներս ծալած չենք նստել, աշխատել ենք, այն էլ՝ կրկնակի չափով։ Գնահատելով երկրի պարետի որոշումները, պարապմունքներում միմյանցից անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու նպատակով, հերթով կրակագիծ ենք կանգնեցնում առավելագույնը չորս մարզիկ։ Լիարժեք կատարում ենք մեր գործը և չափավորում ենք մեր հրաձիգների մասնագիտական ընդհանուր որակները։ Երբ հայտնի դառնա օլիմպիական վարկանիշային մրցաշարերի օրացույցը, արդեն կաշխատենք նրանց դիպուկության աճի վրա», - ՀԱՕԿ-ի կայքով ասել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

  • Կիսվել: