հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով

Հայաստանի հրաձգության հավաքականը մարտի 12-ին կսկսի պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Այս մասին տեղեկացրին հրաձգության ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն`  Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն` Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը, Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ): Մարզիչները կլինեն Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:  

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Այն կմեկնարկի մարտի 12-ին:

  • Կիսվել: