շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը Ստրանջայի մրցաշարից կվերադառնա 4 մեդալով

Հայաստանի հավաքականը Ստրանջայի մրցաշարից կվերադառնա 4 մեդալով

Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից Հայաստանի հավաքականը կվերադառնա 4 մեդալով։

1/4 եզրափակչում հաղթանակ են տարել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Հակոբյանը կամային հաղթանակ է տարել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Կիսաեզրափակիչները կկայանան այսօր՝ փետրվարի 25-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։

  • Կիսվել: