հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային

Հայաստանի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային

Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող օնլայն Օլիմպիադային։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմու պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Հավաքականները կարող են  ունենալ 6 պահեստային:

Հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

  • Կիսվել: