ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը հավատում է ինձ. Տիկնիզյանը՝ ՌԴ հավաքական չհրավիրվելու մասին

Հայաստանի հավաքականը հավատում է ինձ. Տիկնիզյանը՝ ՌԴ հավաքական չհրավիրվելու մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Ռուսաստանի հավաքական չհրավիրվելու մասին։ Հիշեցնենք՝ նա վերջերս հայկական անձնագիր է ստացել և արդեն միացել է Հայաստանի ազգային հավաքականին:

«Ինչո՞ւ ինձ անտեսեցին Ռուսաստանի հավաքականում. հավանաբար, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ինձ վրա հույս չի դնում, բայց դա միանգամայն նորմալ է։ Ֆուտբոլային կարիերայիս ընթացքում երբեք չեմ մեղադրել մարզիչներից որևէ մեկին՝ ինձ չխաղացնելու համար։ Յուրաքանչյուր ոք ունի իր պատկերացումները: Մարզիչը կարող է խաղացողին պարզապես անհամապատասխան համարել իր խաղային մոդելին: Կոնկրետ պատճառը չգիտեմ, բայց միանգամայն հնարավոր է։ Ինչպես ասացի, ես դժգոհություն կամ զայրույթ չունեմ։

Ես կարող եմ միայն այսպես մտածել. եթե ինձ չեն հրավիրել Ռուսաստանի հավաքական, դա նշանակում է, որ ես չեմ հասել ազգային հավաքականի մակարդակին, բայց չեմ ասում, որ Հայաստանի մակարդակը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանինը: Պարզապես Հայաստանի հավաքականը հավատում է ինձ»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում նախապատրաստվում է մարտի 25-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի հավաքականի հետ կայանալիք խաղին:

  • Կիսվել: