ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Բավարիա 2»-ի կազմում

Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Բավարիա 2»-ի կազմում

Գերմանական Ռեգիոնալլիգայի 22-րդ տուրի շրջանակներում «Բավարիա 2»-ը արտագնա խաղում հանդիպել է «Տուրկգյուչուի» հետ։ Հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Սա հայ ֆուտբոլիստի 15-րդ գոլն էր այս մրցաշրջանում։ «Բավարիա 2»-ն այս խաղից հետո 50 միավորով երրորդն է իր լիգայի մրցաշարային աղյուսակում։

Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին ավելի վաղ հայտնել է ՀՖՖ պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

  • Կիսվել: