շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղում։

Հայաստան․ Բուչնեւ, Դավիդյան, Փիլոյան, Հարոյան, Տիկնիզյան, Սպերցյան, Ղուբասարյան, Իվու, Բիչախչյան, Ռանոս, Ադամյան։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։

  • Կիսվել: