ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Լատվիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հայտացուցակը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկիի 20:00-ին։

 

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։

Պաշտպաններ. Խարիտոն Այվազյան, Էրիկ Փիլոյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Փյունիկ»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան), Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ)։

Կիսապաշտպաններ. Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Բանդիկյան (Մոսկվայի ԲԿՄԱ, Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Գոռ Մանվելյան («Նոա»)։

Հարձակվողներ. Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Էդգար Սևիկյան («Սեուտա», Իսպանիա), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել), Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան)։

  • Կիսվել: