ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Շվեդիա

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Շվեդիա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 32-ամյա պաշտպան Անդրե Կալիսիրը դանիական «Սիլկեբորգից» տեղափոխվեց Շվեդիայի «Բրոմմապոյկարնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ստոկհոլմի թիմը Շվեդիայի առաջին լիգայի չեմպիոնն է եւ հանդես կգա ուժեղագույնների դիվիզիոնում։ Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 1-ին։

Կալիսիրը նախկինում հանդես է եկել  շվեդական «Յուրգարդենում», «Սկելեֆտեայում», «Յոնկոպինգսում», «Գյոտեբորգում», հունական «Ապոլոնում»։ «Սիլկեբորգին» միացել էր 2021թ․ հուլիսին։

Կալիսիրը Հայաստանի հավաքականի խաղացող է 2018 թվականից։

  • Կիսվել: