հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Արարատին»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Արարատին»

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել  փորձառու պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:   

29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որի կազմում նա մասնակցել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 6 հանդիպման:

Մինչ այդ Արման Հովհաննիսյանը խաղացել է «Փյունիկում», ղազախական «Տոբոլում», «Գանձասարում», ուկրաինական «Զիրկայում», «Շիրակում» և «Ալաշկերտում»։

Արման Հովհաննիսյանը նաև 12 հանդիպման է մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում:

  • Կիսվել: