երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Այն ավարտվեց մեր ընտրանու՝ 3-2 հաշվով հաղթանակով։

Մեր թիմի կազմում աչքի ընկան Վլադիմիր Սանոսյանը (դուբլ) և Արթուր Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Հայաստանի ֆուտզալի հավաքականն արդեն ապահովել է իր մասնակցությունը ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման էլիտ ռաունդին՝ հոկտեմբերի 12-ին հաղթելով Չեխիային և վաղաժամ դառնալով որակավորման հիմնական փուլի D խմբի հաղթող:

  • Կիսվել: