երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները հավաքի են մեկնում Թբիլիսի

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները հավաքի են մեկնում Թբիլիսի

 Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները ուսումնամարզական հավաքի են մեկնում Թբիլիսի: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնեն մարտի 11-25-ը: Հավաքից անմիջապես հետո մարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության  աշխարհի երիտասարդական 2- րդ առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:  Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես կգա մրցավարի կարգավիճակում: 

  • Կիսվել: