կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի ակրոբատները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի ակրոբատները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ակրոբատիկայի Հայաստանի հավաքական թիմը 6 մեդալ է նվաճել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Էմիլի Հակոբյան - Սեթ Մանուկյան խառը զույգը գրավել է 2-րդ տեղը: Մեր մնացած թիմերը ճանաչվել են 3-րդը: Ահա դրանք.

Աղջիկներ՝ Լիանա Պետրոսյան - Մարիաննա Խաչատրյան

Տղամարդիկ՝ Արտակ Ծատուրյան - Ազատ Եղիազարյան

Մեծահասակների խառը զույգ՝ Վահան Բունիաթյան - Արինա Հարությունյան

13-19 տարեկաններ, խառը զույգ՝ Վահե Սարգսյան - Մանե Օհանյան

12-18 տարկաններ, խառը զույգ՝ Պարգև Նավասարդյան - Էլեն Խաչատրյան

  • Կիսվել: