չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի՝ 2023 թվականի շախմատի առաջնության բոլոր մասնակիցների անունները հայտնի են

Հայաստանի՝ 2023 թվականի շախմատի առաջնության բոլոր մասնակիցների անունները հայտնի են

Հունվարի 12-22-ը տեղի կունենան Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի տղամարդկանց 83-րդ և Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Բացման արարողությունները տեղի կունենան հունվարի 12-ին` ժամը 15։00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 10 շախմատիստ.

• Պետրոսյան Մանուէլ
• Հակոբյան Արամ
• Տեր-Սահակյան Սամվել
• Հովհաննիսյան Ռոբերտ
• Անդրիասյան Զավեն
• Պետրոսյան Տիգրան
• Հարությունյան Տիգրան
• Ղարիբյան Մամիկոն
• Բարսեղյան Արմեն
• Սարգսյան Սարգիս

Հայաստանի կանանց 78-րդ առաջնությանը կմասնակցեն հետևյալ շախմատիստուհիները`

• Գևորգյան Մարիա
• Գաբոյան Սուսաննա
• Հակոբյան Աստղիկ
• Խաչատրյան Աննա
• Խաչատրյան Վերոնիկա
• Գասպարյան Նարինե
• Գրիգորյան Արփինե
• Եդիգարյան Ասյա
• Կոբակ Պոլինա
• Հայրապետյան Նվարդ

Հավելենք, որ խաղերը կկայանան ամեն օր՝ առանց հանգստյան օրերի։

  • Կիսվել: