երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությանը

Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությանը

 Մարտի 2-ից 14-ը Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը:
Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 499 շախմատիստներ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանից կմասնակցեն 13 շախմատիստներ, առաջին համարը Գաբրիել Սարգսյանն է, երկրորդը՝ Հայկ Մարտիրոսյանը։
Ներկայացնում ենք հայ մասնակիցների ցանկը.
 
ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 2699
 
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 2686
 
ՄԳ Մանուել Պետրոսյան՝ 2634
 
ՄԳ Շանթ Սարգսյան՝ 2630
 
ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 2616
 
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2597
 
ՄՎ Մամիկոն Ղարիբյան՝ 2486
 
ՄՎ Արմեն Բարսեղյան՝ 2395
 
ՄՎ Էմին Օհանյան՝ 2385
 
ՖՎ Ալեքս Սահակյան՝ 2343
 
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 2314
 
ՄՎ Վահե Դանիելյան՝ 2307
 
ՖՎ Սարգիս Մանուկյան Արայի՝ 2163
Հիշեցնենք՝ Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Արզնիում:
Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունն էլ կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից կմասնակցի 6 շախմատիստ։

  • Կիսվել: