հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստան-Թուրքիա՝ 1:1

Հայաստան-Թուրքիա՝ 1:1

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացնում են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան  Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ

28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Նրան փոխարինեց Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը։ Ստամբուլի «Բեշիկթաշի» պաշտպան Օնուր Բուլուտի փոխանցումից հետո հեռվից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն (տեսանյութ

Առաջին խաղակեսում տարածքային եւ խաղային առավելություն ուներ Թուրքիայի հավաքականը՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ եւ 7 գոլային հնարավորությամբ գրոհներով։

Ընդմիջում է։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

D խումբ

Հայաստան - Թուրքիա՝ 1:1 (առաջին խաղակես)

Օզան Կաբակ, 10, ինքնագոլ -  Օրկուն Կյոկչու, 35

Խորվաթիա - Ուելս՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

  • Կիսվել: