ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստան - Լիտվա՝ ուղիղ հեռարձակում

Հայաստան - Լիտվա՝ ուղիղ հեռարձակում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները Երեւանում անցկացնում են երկրորդ ընկերական հանդիպումը։

Առաջին խաղում Լիտվայի թիմն առավելության էր հասել 3:1 հաշվով։

Հայաստանի հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արմինե Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Յանա Հարությունյան - «Ուրարտու»
Սոֆինե Կևորկյան - «Սան Դիոգո» (ԱՄՆ)

Պաշտպաններ

Արմինե Խաչատրյան - «Հայասա»
Լիանա Ղազարյան - «Հայասա»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»
Անյուտա Գալստյան - «Լեռնային Արցախ»
Նատաշա Ժամգոչյան - «ԱԻԿ» (Շվեդիա)
Թակուհի Լողու - «Կալյուիղ Ֆիյ» (Ֆրանսիա)
Մարիա Սախինովա
Անի Ղուկասյան

Կիսապաշտպաններ

Կարինե Եղյան - «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան - «Լեռնային Արցախ»
Մարալ Արթին - «Կորդոբա» (Իսպանիա)
Նայիրի Տեր-Մկրտչյան - «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Լարա Կազանչյան - «Կալգարի» (Կանադա)
Թահլիա Ոսկանյան - «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մարինե Կարապետյան
Նարե Ավետյան
Նենսի Ավեսյան
Աննա Դալլաքյան

Հարձակվողներ

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»
Միլենա Սայադյան - «Ուրարտու»
Օքսաննա Պիզլովա

  • Կիսվել: