ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ ըմբիշները հաղթանակներով են մեկնարկել Ալեքսանդրիայի մրցաշարում

Հայ ըմբիշները հաղթանակներով են մեկնարկել Ալեքսանդրիայի մրցաշարում

 Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
 
Վազգեն Թևանյանը (65կգ) մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց վրացի Բոլկվաձեին: Հաջորդ գոտեմարտում Թևանյանը 11:0 հաշվով հաղթեց եգիպտոսցի Ամին Մուրադին:
 
Արման Անդրեասյանը (70 կգ) ևս մեկնարկեց հաղթանակով մրցաշարում։ Արման Ավագյանն (79կգ) էլ 11:0 հաշվով հաղթել է հնդիկ մրցակցին մեկնարկային գոտեմարտում:
 
Հրայր Ալիխանյանը (74 կգ) 6:6 հաշվով զիջել է եգիպտոսցի մարզիկին։

  • Կիսվել: