չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Մախաչկալայում

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Մախաչկալայում

Հունահռոմեական ոճի հայ երիտասարդ ըմբիշները Մախաչկալայում մասնակցել են Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարին։ Նրան նվաճել են 3 մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 60 կգ Աշոտ Մանուկյանն ու 63 կգ Յուրիկ Հովեյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։

 
 

  • Կիսվել: