ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպական խաղերին

Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպական խաղերին

Հունիսի 21-ին Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկելիք Եվրոպական երրորդ խաղերում կանցկացվի նաև բլից շախմատի մրցաշար: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Եվրոպական խաղերին կմասնակցեն 8 առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այսպիսով, Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը:

Յուրաքանչյուր թիմի զույգում կլինի մեկական տղամարդ և կին: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար, առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր: Արագ շախմատի պայքարը կսկսվի հունիսի 19-ին Կրակովի օպերային թատրոնում:

 

  • Կիսվել: