երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում  է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքս Թոխյանը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում: Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:

  • Կիսվել: