շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ մրցավարի գրանցած նորման անվավեր է ճանաչվել. շախմատիստուհին ուշացումով է կոչում ստացել

Հայ մրցավարի գրանցած նորման անվավեր է ճանաչվել. շախմատիստուհին ուշացումով է կոչում ստացել

Գերմանիան ներկայացնող շախմատիստուհի Էլիզաբեթ Պետցը դարձել է աշխարհի թվով 40-րդ կին գրոսմայստերը:  Այդ մասին հայտնում է chess.com կայքը:

Ըստ աղբյուրի, 37-ամյա շախմատիստուհին դեռևս անցած տարի պետք է ստանար այդ կոչումը, երբ Ռիգայի խոշոր մրցաշարում գրավել է 2-րդ տեղը և երրորդ անգամ լրացրել գրոսմայստերական նորման: Սակայն, շախմատի միջազգային ֆեդերացիան անվավեր էր ճանաչել 2016թ Եվրոպայի առաջնության ժամանակ նրա լրացրած նորման և հետաձգել կոչման շնորհնումը:

Ի դեպ, Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարը եղել է մեր հայրենակից Աշոտ Վարդապեստյանը, որը հաստատել է նորմայի լրացումը: Սակայն, ՖԻԴԵ-ն վերանայել է այդ որոշումը և անվավեր ճանաչել այն՝ նշելով, որ Էլիզաբեթ Պետցն առաջնության ընթացքում խաղացել է երկու, այլ ոչ թե կանոնակարգով պահանջվող երեք գրոսմայստերի հետ:

«Դա անարդարություն է: Մարզուհին չպետք է տուժի չինովնիկների կայացրած սխալ որոշման պատճառով: Աշխարհում ընդամենը 40 կին գրոսմայստեր կա, ուստի դժվար է նույն մրցաշարում հանդիպել նրանցից երեքի հետ:

Ստեղծված իրավիճակի պատճառով Գերմանիայում ինձ ստախոս և կեղծավոր էին համարում, իսկ որոշ լրագրողներ ուրախանում էին, որ այդ գործընթացը ձգձգվում է: Ես շատ դժվար տարի եմ անցկացրել» - խոստովանել է շախմատիստուհին, որն այս ամսվա սկզբին է արժանացել գրոսմայստերի կոչմանը:

  • Կիսվել: