շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ գրոսմայստերը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի միջազգային մրցաշարում

Հայ գրոսմայստերը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի միջազգային մրցաշարում

Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվել է «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները:

Միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովիկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակել են 6.5 միավոր:

Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը բարելավել են իրենց վարկանիշները: Կարոն վաստակել է 5.5 միավոր և բարելավել է իր վարկանիշը 118.8 կետով: Նարեկը վաստակել է 5 միավոր և բարելավել է իր վարկանիշը 114 կետով:

 

  • Կիսվել: