ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Galatasaray» ակումբ

Հայ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Galatasaray» ակումբ

Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկացել է բանակցել Մոսկվայի «Dinamo»-ի հետ վերջինիս 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու նպատակով։ Սակայն Զախարյանը հրաժարվել է թուրքական թիմում հանդես գալու հնարավորությունից։ Նա նշել է, որ անձնական պատճառներով է հրաժարվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մինչդեռ թուրքական մամուլում հայտնվել են պնդումներ այն մասին, որ Զախարյանը սկզբում ցանկացել է մարզական կարիերան շարունակել Թուրքիայում, բայց իրեն ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված է եղել հրաժարվել։ Ավելին, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ, չնայած բոլոր այդ սպառնալիքներին ու ճնշումներին, Զախարյանն իբր համառորեն ցանկանում է տեղափոխվել «Galatasaray»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: