ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ աթլետները Ստամբուլի փոխարեն միջազգային մրցաշարի կմասնակցեն Բելգրադում

Հայ աթլետները Ստամբուլի փոխարեն միջազգային մրցաշարի կմասնակցեն Բելգրադում

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մի քանի օրից պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
Փոխարենը, Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին:

Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն ընդգրկված կլինեն: Հայաստանի մարզական պատիվն այստեղ կպաշտպանեն վազորդներ Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը:

  • Կիսվել: