հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հավաքականում յոթ ֆուտբոլիստ է նորամուտը նշել, բոլորը լավ տպավորություն թողեցին. Պետրակով

Հավաքականում յոթ ֆուտբոլիստ է նորամուտը նշել, բոլորը լավ տպավորություն թողեցին. Պետրակով

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես եկավ հետխաղային մամուլի ասուլիսով, որի ժամանակ իր կարծիքը հայտնեց Կիպրոսի հավաքականի հետ հանդիպման մասին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին՛՛,-նշեց մարզիչը:

 

  • Կիսվել: