շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հաղթանակը մեծ տոն կլինի ամբողջ Հայաստանի համար․ Տիկնիզյան

Հաղթանակը մեծ տոն կլինի ամբողջ Հայաստանի համար․ Տիկնիզյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կիսվել է իր առաջիկա նորամուտի սպասելիքներով, որը հավանաբար տեղի կունենա Թուրքիայի հետ խաղում։ Ֆուտբոլիստն ասել է, որ Թուրքիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոն կլինի ամբողջ Հայաստանի համար։

«Պատրա՞ստ եմ նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիայի դեմ խաղում։ Ես այլ ելք չունեմ, ես հասկանում եմ պատասխանատվության աստիճանը։ Հաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար, հետևաբար կա միայն մեկ տարբերակ՝ «այո»։
 

Եթե նորամուտս նշեմ, ապա, իհարկե, ուրախ ու երջանիկ կլինեմ, իսկ եթե մենք նաև հաղթենք, ապա կրկնակի երջանիկ կլինեմ։ Չեմ կարծում, որ ավելի լավ նորամուտի խաղ կարող է լինել: Աստված տա, որ բախտը ժպտա մեզ»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

  • Կիսվել: