շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները «19th Tashkent Open Agzamov Memorial» շախմատային մրցաշարին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները «19th Tashkent Open Agzamov Memorial» շախմատային մրցաշարին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «19th Tashkent Open Agzamov Memorial» շախմատային մրցաշարին:

Մեկնարկային երեք տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 2,5 միավորով 4-րդ է: Առաջատարները 3-ական միավորով Ուզբեկստանի ու Իրանի  ներկայացուցիչներն են: Մարտիրոսյանը առաջին և երկրորդ մրցափուլերում հաղթել է, իսկ երրորդն ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ:

 

  • Կիսվել: