ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գոռ Այվազյանը՝ բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Գոռ Այվազյանը՝ բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

54 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, որը ներկայացնում է Վրաստանը, Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը։

Եզրափակչում Գոռն ուժերն է չափել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռասուլ Մագոմեդովի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Մենամարտից հետո ArmSport-ի հետ զրույցում երիտասարդ բռնցքամարտիկը նշել է՝ հայրենիքում չեմպիոնությունը նվաճելը մեծ նշանակություն ունի իր համար.

«Հիանալի զգացողություններ ունեմ: Շատ ուրախ եմ, որ հաղթողի կարգավիճակում եմ վերադառնում տուն: Իհարկե, որպես հայ սա է իմ տունը, բայց ներկայացնում եմ Վրաստանն ու մեծ աջակցություն եմ ստանում հենց Ջավախքի իմ հայրենակիցներից: Պարտավորություն ունեի կատարելու իմ երկրպագուների նպատակն ու չեմպիոն դառնալ: Փառք Աստծո՝ կարողացա իմ հայրենիքում նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Գոռը, որը երկրորդ տարին անընդմեջ է դառնում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող:

 

  • Կիսվել: