հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ղազախստանի անհավանական հաղթանակը Դանիայի նկատմամբ. Եվրո-2024

Ղազախստանի անհավանական հաղթանակը Դանիայի նկատմամբ. Եվրո-2024

Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրը մեկնարկեց խոշոր անակնկալով: Ղազախստանի հավաքականը, որն առաջին խաղում պարտվել էր Սլովենիային, սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ, որը մեկնարկում վստահ հաղթել էր Ֆինլանդիային՝ 3:1:

Այն, որ դանիացիները կարող են պարտություն կրել այդ խաղում, չէին սպասում անգամ ղազախ ֆուտբոլասերները, քանի որ հանդիպման առաջին կեսում իրենց սիրելի թիմը զիջում էր 0:2 հաշվով: Սակայն, խաղի 73-րդ րոպեին հյուրերը ձեռքով են խաղում սեփական տուգանայինում, և տանտերերը 11մ հարվածով խփում են պատասխան առաջին գոլը: 86-րդ րոպեին Աշհատ Տագւբերգենը հեռահար հարվածով հավասարեցնում է հաշիվը: Դանիացիներն ամբողջ թիմով նետվում են առաջ հաղթական կորզելու համար, սակայն երեք րոպե անց հետևում է տանտերերը սուր հակագրոհը և Աբատ Այմբետովը մոտիկից գրավում է դանիացիների դարպասի անկյունը՝ 3:2: Ֆավորիտի կարգավիճակով Աստանա ժամանած Դանիայի ընտրանին ավելացված ժամանակում մրցակցին ընդամենը ստիպում է խախտել կանոնները և կարմիր քարտ վաստակել:

Այդպիսով, Ղազախստանի ընտրանին առաջին հաղթանակը տոնեց Եվրո-2024-ում և հավասարվեց խմբի երեք առաջատարներին՝ Դանիային, Սլովենիային և Հյուսիսային Իռլանդիային:

  • Կիսվել: