երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

Գևորգ Ղարիբյանը հաղթեց քառորդ եզրափակչում ու դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

 

Հայ ըմբիշը 3-1 հաշվով հառավելության հասավ ադրբեջանցի Նիհատ Մամմադլիի նկատմամբ:

 

1/16 եզրափակչում 60 կգ քաշային կարգը ներկայացնող մեր ըմբիշը 9-0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանին, քառորդ եզրափակչում էլ 3-1 հաշվով լեհ Միխալ Տրաշին:

Կիսաեզրափակչում Գևորգը կմրցի ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:

  • Կիսվել: