չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գավառ քաղաքի բնակիչ Գեւորգ Աֆրիկյանը հաղթել է Պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունում

Գավառ քաղաքի բնակիչ Գեւորգ Աֆրիկյանը հաղթել է Պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունում

Գավառ քաղաքի բնակիչ, ուժային եռամարտիկ Գեւորգ Աֆրիկյանը հաղթող է ճանաչվել վերջերս  Վրաստանի մայրքաղաքում կայացած  Պաուերլիֆտինգի աշխարհի գավաթի առաջնությունում։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  Գեւորգը հանդես է եկել սեղմում պառկած դիրքից /100 կգ արդյունք/ և բիցեպս /50կգ արդյունք/ վարժություններով:

Գեւորգ Աֆրիկյանն առաջին վարժությունում հաղթել է Ադրբեջանի, իսկ երկրորդում՝ Իրանի ներկայացուցչին: Մարզիկը պարգեւատրվել է դիպլոմներով եւ մեդալներով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է 2-րդ տեղը:

«Գեւորգ Աֆրիկյանին ընդունեց եւ շնորհավորեց  Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ մարզիկը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ առաջնությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։ Գեւորգը միաժամանակ համայնքի ղեկավարին փոխանցեց  Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի շնորհակալագիրը՝ մշտական աջակցության համար»,-տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:        

  • Կիսվել: