ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ի առաջատարներից են

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ի առաջատարներից են

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Շանթ Սարգսյանը: Սարգսյանները 2-ական միավորով առաջատարների շարքում են:

 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն անցկացվում է Սերբիայի Վրնյաչկա քաղաքում: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը ունի 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

  • Կիսվել: