երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-20-ը կանցկացնի մարզական հավաք: 

Թիմը հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Վիտեն» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «Պլզեն» (Չեխիա)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Ֆելիպե Պարադինսկի - «Ուխտա» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»

Հիշեցնենք, որ ֆուտզալի ազգային հավաքականը կսկսի ելույթները Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդում սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին, իսկ սեպտեմբերի 20-ին Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: