հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսենի Պետրոսյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)
Գարեգին Մաշումյան – «Լեոսթանդքոյին»
Արթուր Պատատյան – «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»

Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։

  • Կիսվել: