հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆուտբոլի հավաքականի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Ֆուտբոլի հավաքականի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Սերոբ Գրիգորյանը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ձախ պաշտպանը հանդես է եկել ռուսական  Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Գյումրիի «Շիրակ», 7 մրցաշրջան անցկացրել է «Փյունիկ»-ի  կազմում: Գրիգորյանի նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում: Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 հավաքականները, 4 հանդիպում է անցկացրել Ազգային հավաքականում:

  • Կիսվել: