չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2023 թվականի տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն դարպասապահի թեկնածուների անունները։

Լավագույն մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկվել է հինգ դարպասապահ.

Յասին Բոնո («Սևիլիա»/«Ալ-Հիլալ», Մարոկկոյի հավաքական);
Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիայի հավաքական);
Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիայի հավաքական);
Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերունի հավաքական);
Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիայի հավաքական):

Նշենք, որ նախորդ տարի մրցանակի դափնեկիր էր դարձել «Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթել է աշխարհի 2022 թ. առաջնությունը։

  • Կիսվել: