ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը:

Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը և տարեթիվը` 2026, որը շրջապատված է  տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները:  

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

  • Կիսվել: