ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման երեք հավակնորդներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման երեք հավակնորդներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է դարպասապահների եռյակը, որը կպայքարի 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման համար։ Նրանք բոլորն էլ մասնակցել են Կատարում անցկացված Աշխարհի առաջնությանը:

Ցուցակում ընդգրկված են Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, Մարոկկոյի հավաքականի և «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած, «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

Դարպասապահներից երկուսը ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 27-ին։

 

  • Կիսվել: