ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ՖԻԴԵ-ն ադրբեջանցիներից պաշտպանել է հայ շախմատիստուհուն

ՖԻԴԵ-ն ադրբեջանցիներից պաշտպանել է հայ շախմատիստուհուն

Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը մանրամասներ է պատմել 2019 թ. Թուրքիայի Սիվաս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության արդյունքի մասին:

2019 թ. օգոստոսին Մարիա Գևորգյանը չի կարողացել մասնակցել Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին, քանի որ մրցաշարի թուրք կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից` ադրբեջանցի շախմատիստուհիների պահանջով:

ՖԻԴԵ-ն որակազրկել է թուրք կազմակերպչին, որը 1 տարի չի կարողանա կազմակերպել մրցաշարեր: «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ որակազրկվել է միայն կազմակերպիչը, իսկ ադրբեջանցի շախմատիստուհին, որը նման պահանջ էր ներկայացրել՝ ոչ», - ասել է Մարիա Գևորգյանը:

  • Կիսվել: