կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանի երեքական շախմատիստ է ընդգրկված

ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանի երեքական շախմատիստ է ընդգրկված

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը, զբաղեցնում է 51-րդ (2686 միավոր), Հրանտ Մելքումյանը 92-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը ՝ 99-րդ (2643) տեղը:
 
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2839):
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է / 2416 /, Լիլիթ Մկրտչյանը 60-րդը / 2389 /, իսկ Աննա Սարգսյանը ՝ 82-րդը / 2364 /։ Ցուցակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը / 2628 միավոր /:

  • Կիսվել: