հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է 1/4 եզրափակչում

Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է 1/4 եզրափակչում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն է կրել:

Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել էր մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ էր եղել ընդամենը 25 վայրկյան։ 1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել էր ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Քառորդ եզրափակչում մեր մարզիկը պարտվել է ուզբեկ մարզիկին:

Մարտի 31-ից հայ մարզիկները հանդես կգան նաև Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: