ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունից արցախցիները հաղթանակով են վերադառնում

Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունից արցախցիները հաղթանակով են վերադառնում

Արցախցի Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբերի 30-31-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունում (ETKF)՝ 21-35 տարեկանների անհատական կատա մրցաձևում, գրավել է պատվավոր առաջին տեղը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միխայիլ Մխիթարյանի անհատական մարզիչ Աշոտ Մխիթարյանը:
 
«Առաջնությանը մասնակցել են տարբեր պետությունների 1100, իսկ Արցախից՝ 3 մարզիկ: Միխայիլ Մխիթարյանը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով և պատվոգրով, իսկ 18-20 տարեկանների շրջանում անհատական կատա մրցաձևում երկրորդ մրցանակային տեղը գրավել է արցախցի Նիկո Պողոսյանը: Միխայիլ Մխիթարյանը 2018թ. Սլովենիայում կայացած Եվրոպայի և 2019թ. Գերմանիայում կայացած աշխարհի ավանդական կարատեի առաջնություններում գրավել էր առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի ավանդական կարատեի գործող չեմպիոն: Նա նաև ՀՀ ազգային օլիմպիական կարատեի վեցակի չեմպիոն է», - նշեց Ա.Մխիթարյանը:

  • Կիսվել: