երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրոպայի առաջնությունում երեք հայ շախմատիստներ առաջատարներից հետ են մնում 1 միավորով

Եվրոպայի առաջնությունում երեք հայ շախմատիստներ առաջատարներից հետ են մնում 1 միավորով

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել սլովակ Ջերգուս Պեչակի հետ: Գաբրիելը վաստակել է 4,5 միավոր և մեկ միավոր է զիջում երկու առաջատարներին:

4,5-ական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը: Շանթը սևերով հաղթել էր անգլիացի Դանիել Հովարդ Ֆերնանդեսին, իսկ Մանուելը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ:

Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական միավոր: Ղարիբյանը հաղթել է ռումինացի Լուսիան-Իոան Ֆիլիպին, մյուսները հաշտություն են կնքել մրցակիցների հետ:

Այսօր կկայանա Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:

  • Կիսվել: