ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը ձգտելու է այլ գույնի մեդալների առաջիկա առաջնություններում

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը ձգտելու է այլ գույնի մեդալների առաջիկա առաջնություններում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը ձգտելու է այլ  մեդալների առաջիկա առաջնություններում:

«Սա իմ առաջին մեդալն էր մեծահասակների առաջնությունում, և ես գնացել էի ոսկե մեդալի հետևից: Պարզապես մի քանի հանգամանք ինձ խանգարեց: Առավել տպավորիչ էր երրորդ տեղի համար ունեցած գոտեմարտս: Փորձելու եմ մյուս անգամ այլ փայլով մեդալը բերել»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Պողոսյանի խոսքով` ինքը նախկինում մի քանի լավ հնարավորություն է ունեցել մեդալի համար պայքարելու, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը կարևոր իր համար։

  • Կիսվել: