ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրոպայի անհատական առաջնությունում  շախմատիստ Հայկ Մարտիրոսյան հաղթեց ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային

Եվրոպայի անհատական առաջնությունում շախմատիստ Հայկ Մարտիրոսյան հաղթեց ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային

Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային եւ վաստակել է 2,5 միավոր։

Հաղթանակներ տարան նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովհաննիսյանը, որոնք  նույնպես ունեն 2,5-ական միավոր։

Գաբրիել Սարգսյանը երկու հաղթանակներից հետո ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Դավիթ Պարավյանի հետ։ Երկուսն էլ ունեն 2,5-ական միավոր։

11 առաջատարները վաստակել են 3-ական միավոր։

Ոչ ոքի խաղացին նաեւ Մամիկոն Ղարիբյանը (2,5), Ռոբերտ Հովհաննիսյանը (2), Մանուել Պետրոսյանը (2), Ռոբերտ Փիլիպոսյանը (1,5):

Արմեն Բարսեղյանը (1,5), Վահե Դավթյանը (1,5) պարտություն կրեցին։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

  • Կիսվել: