ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպական ակումբները ակտիվորեն հետաքրքրված են Սպերցյանով․ Ֆրանկո Կամոցի

Եվրոպական ակումբները ակտիվորեն հետաքրքրված են Սպերցյանով․ Ֆրանկո Կամոցի

Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին ասել է, որ եվրոպական որոշ ակումբներ դիմել են իրեն՝ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար։

«Եվրոպական ակումբները ակտիվորեն հետաքրքրված են Սպերցյանով, ոմանք ինձ հարցրել են նրա մասին: Նրա հնարավորություններն ինձ քաջ հայտնի են։ Ես ասացի, որ նա շատ լավ խաղացող է։ Տեսնենք, թե որտեղ նա կշարունակի կարիերան ապագայում»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գտնվում է ՊՍՎ-ի և «Ֆեյենորդի» հետաքրքրությունների ոլորտում։

  • Կիսվել: